Սկորսեզեի վավերագրական ֆիլմը Ջորջիո Արմանիի մասին (տեսանյութ)
Մարտին Սկորսեզեն չորս ռեժիսորներից մեկն է (Վուդի Ալեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, Սթիվեն Սփիլբերգ), ով պատասխանատու է ժամանակակից ամերիկյան կինոյի էսթետիկայի համար։
Ու թեև այս վարպետի ստեղծագործական կյանքի գրեթե յուրաքանչյուր շրջան պահպանված է և հասանելի երկրպագուներին այս կամ այն ձևով, նրա ռեժիսորական կենսագրության որոշ հատվածներ դեռևս գաղտնի են մնում, գրում է buro247.ru-ն։
Օրինակ՝ քչերը գիտեն, որ 1999-ին Սկորսեզեն 20 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարահանել դիզայներ Ջորջիո Արմանիի մասին՝ «Պատրաստված է Միլանում»։
Սցենարը գրել է ռեժիսորի ընկեր Ջեյ Կոքսը, ֆիլմի պրոդյուսերն է եղել Armani ընկերությունը։
Ֆիլմում պատմվում է Armani նորաձևության տան արժեքների, պատմության և փիլիսոփայության մասին։
«Պատրաստված է Միլանում» ֆիլմը ռեժիսորի և դիզայների համագործակցության փուլերից մեկն է միայն։ Armani-ն ակտիվորեն աջակցում է Սկորսեզեի World Cinema Foundation հիմնադրամին։
«Պատրաստված է Միլանում» ֆիլմն այժմ հասանելի է համացանցում։
Fatto a Milano (part 1) from unitedstyle on Vimeo.
Fatto a Milano (part 2) from unitedstyle on Vimeo.
Fatto a Milano (part 3) from unitedstyle on Vimeo.










