Սթիվի Ուանդերը հաջորդ տարի երկու նոր ալբոմ կթողարկի
Ամերիկացի կույր երգիչ, «Գրեմմիի» 25-անգամյա դափնեկիր Սթիվի Ուանդերը հայտնել է, որ հաջորդ տարի նախատեսում է երկու նոր ալբոմ թողարկել։
Առաջին սկավառակները կդառնան «Ten Billion Hearts»-ն ու «When The World Began»-ը։ Դա համատեղ նախագիծ է Դևիդ Ֆոստերի հետ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Տվյալ սկավառակում ընդգրկված կլինեն նաև Ուանդերի դասական երգերի նոր տարբերակները, որոնք ձայնագրվել են սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Երաժշտի համար, ով, ի դեպ, ամուսնալուծվել է նախորդ տարի, ոգեշնչման աղբյուր են հանդիսացել «իր երեխաները, ընտանիքը, փոփոխությունները և վիշտը»։
63-ամյա կատարողը խոստովանել է նաև, որ շարունակում է «Gospel Inspired By Lula» ձայնասկավառակի վրա աշխատանքը։ Ուանդերի խոսքով՝ այդ աշխատանքն ավարտել նա խոստացել է իր մորը, ով մահացել է 2006-ին։










