Twitter-ում մեծ լուսանկարներ և Vine տեսանյութեր են հայտնվել

12:12 • 30.10.13

Twitter սոցիալական ցանցում այսուհետ երևալու են մեծ լուսանկարներ: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում: Սոցցանցում հայտնվելու է նաև Vine տեսանյութերը նախնական դիտելու հնարավորություն, գրում է lenta.ru-ն:

 

Թվիթներին ամրացված նկարները և «վայներն» այժմ բացվում են լրահոսում: Ամբողջությամբ լուսանկարը կամ տեսանյութը կարելի է դիտել՝ սեղմելով նկարի վրա: Ընդ որում՝ ամրացված այլ բովանդակությունը, ինչպես տեսանյութերը, որոնք չեն ներբեռնվել Vine-ի միջոցով, շարունակում են հղման տեսքով երևալ:

 

Սոցիալական ցանցի ներկայացուցիչների կարծիքով՝ նորամուծությունը թույլ կտա լրահոսը տեսողական առումով ավելի հետաքրքիր դարձնել:

 

Սակայն շատ օգտատերեր նորամուծությանը քննադատաբար են մոտեցել: Նրանք դժգոհում են, որ այժմ լուսանկարները և տեսանյութերը փչացնում են լրահոսը, նաև հետաքրքրվում են, թե արդյոք հնարավո՞ր է անջատել նոր գործառույթը:

Twitter-ում մեծ լուսանկարներ և Vine տեսանյութեր են հայտնվել