Ջեյմս Բլեյքը Mercury Prize մրցանակ է ստացել

09:58 • 31.10.13

Բրիտանացի երաժիշտ Ջեյմս Բլեյքը դարձել է հեղինակավոր Mercury Prize-ի մրցանակակիր իր երկրորդ «Overgrown» ալբոմի համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով New Musical Express-ին:

 

«Overgrown» ալբոմը թողարկվել է 2013 թվականի ապրիլին, դրա ձայնագրությանը մասնակցել է Բրայան Ինոն և RZA-ի ռեփերը: Բլեյքն արդեն 2011 թվականին առաջադրվել էր որպես Mercury Prize-ի թեկնածու, սակայն այդ ժամանակ զիջել էր Պի Ջեյ Հարվիին:


Բլեյքից բացի, 2013 թվականի Mercury Prize-ի էին հավակնում Դևիդ Բոուին՝ «The Next Day» ալբոմով, Arctic Monkeys-ը, Ջոն Հոփկինսը, Savages խումբը:

 

Mercury Prize-ը շնորհվում է 1992 թվականից սկսած, լավագույն բրիտանական և իռլանդական ալբոմների համար և համարվում է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից: