Չինացի թյուներները BMW Z4-ը վերածել են ոսկեգույն վիշապի՝ անիվների վրա (լուսանկարներ)
Գերմանական ավտոարտադրողի BMW Z4 ժամանակակից և շքեղ մոդելը բավականին մեծ համբավ է վայելում BMW-ի բազմաթիվ երկրպագուների շրջանում: Սակայն BMW Z4-ի վերափոխված մոդելը կարող է ցնցել նույնիսկ ամենամոլի երկրպագուներին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ չինացի ավանդապաշտ թյուներների աշխատանքի արդյունքում Z4-ը վերածվել է ոսկեգույն թևավոր վիշապի՝ անիվների վրա: Մեքենան զարդարում են վիշապի թևերը, պոչը, ճիրանները, ինչպես նաև՝ յակի ոսկորից պատրաստված այլ աքսեսուարներ:
BMW-ն ոսկեգույն ներկելուց բացի՝ չինացի թյուներներ ավելի հեռուն են գնացել՝ մեքենային ավանդական չինական վիշապի տեսք տալով: Մեքենայի առաջնամասը համալրված է վիշապի դեմքով՝ լավ արտահայտված աչքերով և կենդանուն յուրահատուկ բեղիկներով: Գազանի ճիրանները տեղադրված են ոսկե անիվների վրա, իսկ մեքենայի «թռչող» դռները վերածվել են փետուրավոր թևերի: Մեքենայի բեռնախցիկին կցվել է վիշապի պոչը:
Չինացի վարպետների գլուխգործոցը ներկայացվել է Գուանգդոնգ նահանգում անցկացվող՝ China Import and Export տոնավաճառի ժամանակ:










