Գիտնականները բացահայտել են ոչ կոնտակտային քարտերից ինֆորմացիան «գողանալու» հեշտ տարբերակը
Ոչ կոնտակտային քարտերից փոխանցվող տվյալները հնարավոր է գողանալ 50 սմ հեռավորությունից: Այս եզրակացությանն են եկել Բրիտանիայի Սուրեյի համալսարանի գիտնականները:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն՝ BBC News-ին հղումով, գիտնականները մատնանշում են, որ տարածությունը 4 անգամ գերազանցում է այն հեռավորությունը, որը քարտի ստեղծողները նախագծել են ինֆորմացիան կարդալու համար:
Վճարումների մասին ինֆորմացիան «գողանալու» համար անհրաժեշտ է սայլ, ուսապարկ և փոքր չափսերի ալեհավաք, ինչպես նաև` համապատասխան սարքավորում, որn, ըստ աղբյուրի, այնքան էլ թանկարժեք չէ:
Այժմ հետազոտող գիտնականների խումբը կենտրոնացել է այն հարցի բացահայտման վրա, թե ինչպես կարող են կոտրվել պաշտպանիչ մեխանիզմները:










