Դեռահասները «լքում» են Facebook-ը. սոցկայքը հաստատել է
Facebook սոցկայքի բաժնետոմսերի գինը նվազել է, երբ ընկերությունը պաշտոնապես հաստատել է դեռահասների «արտահոսքը» սոցկայքից, հայտնում է «Комсомольская правда»-ն՝ վկայակոչելով սոցկայքի ֆինանսական տնօրեն Դևիդ Էբերսմանին։
«Մենք գրանցել ենք դեռահասների լսարանի կրճատում, առավելապես դա նկատվել է ամենաերիտասարդ օգտատերերի շրջանում»,- ասել է Էբերսմանը։
Իր հերթին շուկան անմիջապես արձագանքել է այդ հայտարարությանը. Facebook-ի արժեթղթերը կորցրել են իրենց ինքնարժեքի 5%-ը։
Միջազգային հետազոտական կենտրոնների տվյալներով` այժմ երիտասարդների շրջանում առավել հայտնի են Twitter և Instagram ծառայությունները։










