Բացահայտելով Աֆրիկայի գաղտնիքները. Բրիտանիայում ցուցադրվում են 1400-ամյա կավե արձանիկներ՝ երկգլխանի մարդու տեսքով (լուսանկարներ)

08:21 • 31.10.13

Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրվել են Գանայում հայտնաբերված 1400-ամյա պատմություն ունեցող կավե արձանիկները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:


1,5 հազարամյակ առաջ աֆրիկացիների կողմից պատրաստված արձանիկները պատկերում են երկգլխանի մարդկային կերպարներ, քամելեոն, կոկորդիլոս և ձիու վրա նստած մարդու: Հնագետների կարծիքով՝ այս արձանիկները կիրառվել են որպես պաշտամունքային առարկաներ՝ բուժվելու նպատակով նախահայրերից օգնություն խնդրելու համար:


Կավե կառույցները հասնում են 31 սմ երկարության և ցույց են տալիս գանացիների կրած հագուստին և զենքին բնորոշ հատկանիշները: Արժեքավոր պատմական արձանիկներն այժմ ցուցադրվում են Մանչեսթերի թանգարանում:

 

Ըստ Մանչեսթերի համալսարանի պրոֆեսորի՝ արձանները, հավանաբար, կիրառվել են նաև զոհաբերությունների ժամանակ: Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով կավե կառույցների վրա հայտնաբերված արյան և գարեջրի հետքերը: