Աֆրիկայում հազվադեպ հանդիպող վարդագույն գետաձի են նկատել (լուսանկարներ)

23:49 • 31.10.13

Աֆրիկայի ափերին վարդագույն գետաձի է հայտնվել, որը հազվադեպ է պատահում: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ լուսանկարիչն արտասովոր գետաձիուն նկատել է ափամերձ ջրերում լողալիս՝ իր բազմաթիվ ցեղակիցների հետ միասին:


Իր յուրատեսակ գունավորմամբ կենդանին աչքի է ընկնում նույնիսկ՝ հեռվից: Սիրողական լուսանկարիչը՝ 54-ամյա Մարկ Մոլը, կենդանիներին լուսանկարել է ինքնաթիռով թռչելիս՝ Զամբիայի ափերի մոտ:


Արտասովոր գետաձին ալբիլնոս չէ, սակայն ունի լսնամաշկի հատկություն, ինչի դեպքում կենդանու բջիջների պիգմենտացիան լավ չի զարգանում, ինչն էլ հանգեցնում է թույլ գունավորման:

 

Աֆրիկայում հազվադեպ հանդիպող վարդագույն գետաձի են նկատել (լուսանկարներ)