Հրապարակվել են Nikon Small World 2013 գիտական մրցույթի հաղթող լուսանկարները (ֆոտոշարք)
Հայտնի են դարձել լուսանկարչության հնագույն գիտական մրցույթի՝ Nikon Small World-ի, այս տարվա հաղթող լուսանկարները: Այս մասին գրել է Lenta.ru-ն:
Մրցույթի կանոններով, որն անցկացվում է արդեն 38-րդ անգամ, պետք է ներկայացվեն միկրոգրաֆիկ լուսանկարներ, այսինքն՝ միկրոսկոպիկ օբյեկտների լուսանկարներ: Մրցույթին մասնակցել կարող են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական լուսանկարիչները:
Գլխավոր մրցանակը 3000 ֆունտ ստերլինգ պարգևավճարն է, որը հաղթողը կարող է ծախսել Nikon լուսանկարչական սարքավորումներ ձեռք բերելու համար: Հաղթող լուսանկարից բացի 100 ներկայացվածներից լավագույն 20-ը կմասնակցեն ցուցադրությունների աշխարհի տարբեր քաղաքներում:










