Cirque du Soleil-ը 25.000 դոլարով տուգանվել է ակրոբատուհու մահվան համար
Նևադայի դատարանն (ԱՄՆ) ավելի քան 25.000 դոլարով տուգանել է կանադական Cirque du Soleil-ին անվտանգության տեխնիկային չհետևելու համար, ինչը Լաս Վեգասում 2013 թվականի հունիսին տեղի ունեցած շոուի ժամանակ ակրոբատուհու մահվան պատճառ էր դարձել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հանրահայտ կրկեսը մեղավոր է ճանաչվել ոչ բավարար անվտանգության սարքավորումներ օգտագործելու համար:
Դատարանը 7 հազար դոլարի չափով տուգանել է նաև Լաս Վեգասի MGM հյուրանոցաժամանցային համալիրին, որտեղ անց էր կացվել շոուն: Համալիրի տերերին մեղավոր են ճանաչել ոչ բավարար անվտանգ բեմի օգտագործման և այլ խախտումների համար:
Cirque du Soleil-ի և MGM Grand-ի ներկայացուցիչները հերքել են անվտանգության տեխնիկայի խախտման փաստը և հայտարարել են, որ վիճարկելու են դատարանի որոշումը:
31-ամյա ֆրանսուհի ակրոբատ Սառա Գիյար Գիյոն մահացել էր հունիսի 29-ին՝ կրկեսի «Kа» շոուի ժամանակ՝ ընկնելով 15 մետր բարձրությունից:










