Ավստրալիայում դելֆինի նոր տեսակ է հայտնաբերվել
Վայրի բնության պաշտպանության ընկերակցության հետազոտողներն Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ հայտնաբերել են դելֆինի տեսակ, որը նախկինում հայտնի չի եղել գիտությանը, տեղեկացնում է AFP-ն: Կաթնասունը կուզ ունի:
Տարբեր երկրների ներկայացուցիչ գիտնականներն այդ եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով 200 սատկած և կենդանի դելֆինների հյուսվածքները: Դրանք եղել են Ատլանտյան, Հնդկական և Հնդկա – Խաղաղօվկիանոսյան գոտիներից, որտեղ ապրում են կուզավոր դելֆինները:
Նոր տեսակի հաստատմանը նպաստել է նաև այդ դելֆինների ատամների քանակը:
Ընկերակցությունն այս տեսակի հայտնաբերումը, որը դեռ անուն չի ստացել, նշանակալի է անվանել, քանի որ կաթնասունների մեջ նոր տեսակների հայտնաբերումը բացառիկ է:
Հայտնի է նաև, որ նոր տեսակն անհետացման վտանգի առաջ է:










