20 գիրք, որոնք գրեթե անհնար է էկրանավորել
Ամերիկյան BuzzFeed լրատվամիջոցը ներկայացրել է գրքերի ցանկ, որոնք գրեթե անհնար է կամ դժվար է էկրանավորել, սակայն մարդիկ միևնույնն է փորձում են։
Չնայած դրան՝ Ուիլյամ Ֆոլկների «Երբ ես մահանում էի» վեպը ցուցադրում են կինոթատրոններում, իսկ Բանտոկի «Գրիֆինի և Սաբինի անհավանական նամակագրությունը» եռապատումը պատրաստվում են էկրանավորել։
Inosmi.ru-ն փոխանցում է այն գրքերի ցանկը, որոնք, թվում է, անհնար է էկրանավորել.
1. «100 տարվա մենություն», Գաբրիել Գարսիա Մարկես (Cien años de soledad, Gabriel José de la Concordia «Gabo» García Márquez),
2. «Տերևներից տունը», Մարկ Դանիլևսկի (House of Leaves, Mark Z. Danielewski),
3. «Գրիֆինի և Սաբինի անհավանական նամակագրությունը», Նիկ Բանտոկ (Griffin & Sabine: An Extraordinary Correspondence, Nick Bantock),
4. «Ուլիս», Ջեյմս Ջոյս (Ulysses, James Joyce),
5. «Կորսված դրախտ», Ջոն Միլթոն (Paradise Lost, John Milton),
6. «Մութ աշտարակ», Սթիվեն Քինգ (The Dark Tower, Stephen King),
7. «Փայտահատները», Թոմաս Բեռնհարդ (Woodcutters, Thomas Bernhard),
8. «Երբ ես մահանում էի», Ուիլյամ Ֆոլկներ (As I Lay Dying, William Faulkner),
9. «Դեպի փարոսը», Վիրջինյա Վուլֆ (To the Lighthouse, Virginia Woolf),
10. «Միջնահարկ», Նիքոլսոն Բեյքեր (The Mezzanine, Nicholson Baker),
11. «Ավարտական 8-րդ դասարանը», Դենիել Հենդլեր (The Basic Eight, Daniel Handler),
12. «Խելագարության լեռներում», Հովարդ Լավքրավթ (At the Mountains of Madness, H.P. Lovecraft),
13. «Ավազե մարդը», Նիլ Գեյման (The Sandman series, Neil Gaiman),
14. «Ատլանտը թոթվեց ուսերը» Այն Ռանդ (Atlas Shrugged, Ayn Rand),
15. «Անվերջանալի կատակ», Դևիդ Ֆոսթեր Ուոլես (Infinite Jest, David Foster Wallace),
16. «Աֆրիկան ըստ այբուբենի», Ուոլտեր Աբիշ (Alphabetical Africa, Walter Abish),
17. «Գունատ կրակ», Վլադիմիր Նաբոկով (Pale Fire, Владимир Набоков),
18. «Ժամանակի անիվը», Ռոբերտ Ջորդան (The Wheel of Time series, Robert Jordan),
19. «Մաուս», Արտ Շպիգելման (Maus, Art Spiegelman),
20. «Ուղի», Կորմակ Մաքքարթի (The Road, Cormac McCarthy)։










