Չինաստանում 9.000 տարի առաջ պատրաստված 3 ֆլեյտա է հայտնաբերվել

17:10 • 01.11.13

Չինաստանի Հենան նահանգում հնագետները 9 հազ. տարի առաջ պատրաստված 3 ֆլեյտա են հայտնաբերել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Կարմրագլուխ կռունկների ոսկորներից պատրաստված ֆլեյտաները վկայում են այն մասին, որ չինացիները տիրապետել են երաժշտարվեստին նախքան գիր ստեղծելը, կարծում են գիտնականները։

 

Ֆլեյտաներից բացի, հնագետները հայտնաբերել են նաև խեցու մնացորդներ, քարե աշխատանքային գործիքներ և այլն։


«Ցզյահուի մշակույթը ստեղծած մարդիկ եղել են ոչ միայն որսորդներ, ձկնորսներ և արհեստավորներ, նրանք զբաղվել են նաև հողագործությամբ և հիանալի երաժիշտներ են եղել»,- վստահ է պրոֆեսոր Չժան Ցզյույհունը։
 

Չինաստանում 9.000 տարի առաջ պատրաստված 3 ֆլեյտա է հայտնաբերվել