Dell-ը կփոխարինի «կատվի մեզի հոտով» հազարավոր նոութբուքերը

11:40 • 01.11.13

Ամերիկյան Dell կորպորացիան հազարավոր օգտատերերի հնարավորություն է տվել անվճար փոխարինել իրենց Latitude 6430u նոութբուքերի պանելները, հայտնում է RT-ն:


Ըստ The Guardian-ի` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շատ գնորդներ բողոքել են, թե համակարգչից «կատվի հոտ» է գալիս:
Բողոքները գրանցվել էին հունիսին, ընկերության պաշտոնական ֆորումում:

 

Բողոքին, թե համակարգչից «այնպիսի հոտ է գալիս, ասես կատվի պետքարանի մոտ են հավաքել», միացել էր ԱՄՆ-ից և Եվրոպայից ավելի քան 30 օգտատեր:

 

Dell-ն ամեն դեպքում ներքին հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ հոտը «կապված չէ կատվի մեզի հետ» և «առողջության համար վնաս չի ներկայացնում», այլ զուտ «արտադրական առանձնահատկությունների հետևանք է»:
 

Dell-ը կփոխարինի «կատվի մեզի հոտով» հազարավոր նոութբուքերը