Facebook-ի դեմքը. ներկայացվել է Ցուկերբերգի հսկա գլուխը՝ պատրաստված հարյուրավոր չինացիների լուսանկարներից

11:06 • 01.11.13

Սինգապուրի արվեստի ցուցասրահում ներկայացված է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին պատկերող 67 աշխատանք, որոնցից մեկը նրա գլուխն է՝ պատրաստված չինացիների հազարավոր լուսանկարներից, գրում է The Daily Mail-ը:

 

«Facebook-ի դեմքն» ինստալացիան ներկայացնում է աշխատանքներ՝ յուղաներկով արված նկարներից մինչև թվային տպագրություններ, որոնք հիմնված են սեպտեմբերի 20-ի New Yorker-ի համարում լույս տեսած Ցուկերբերգի դիմանկարի վրա:

 

Ցուցահանդեսի համակարգողը չինացի արվեստագետ Ժու Ջիան է, իսկ դիմանկարների հեղինակները՝ իր ընկերները:

 

Տեղական մամուլի տեղեկություններով՝ դրանք կվաճառվեն որպես մեկ աշխատանք 700.000 դոլարով:


Չինաստանում Facebook սոցիալական ցանցն արգելված է: