Ճապոնացին առանց որևէ գործիքի գեղեցիկ երաժշտություն է ստեղծում՝ նվագելով միայն ձեռքերի օգնությամբ (տեսանյութ)

08:21 • 01.11.13

Ճապոնացի երաժիշտ Միտսուհիրո Մորին հայտնի է դարձել իր յուրօրինակ երաժշտական տաղանդի շնորհիվ: Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ երիտասարդին լսելիս թվում է, թե նա ֆլեյտա է նվագում, մինչդեռ նա պարզապես փչում է ձեռքերի մեջ:


Տաղանդավոր ճապոնացին և իր մանկության ընկերը, ով դաշնակահար է, դուետ են կազմել (Piano and Hand Flute Duo Childhood) և ելույթներով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ զվարճացնելով մարդկանց:


Երիտասարդ ճապոնացու տաղանդն ապշեցնում է նույնիսկ՝ պրոֆեսիոնալ երաժիշտներին և նման տաղանդ ունեցող անձանց, քանի որ վեջինիս երաժշտությունն իսկապես տարբերվում է: Նա կարողանում է նվագել տարբեր տոնայնությամբ՝ հասնելով ցանկացած նոտային: Նա կարող է նվագել նաև՝ արագ տեմպով, ինչը բավականին բարդ է, ինչպես նշում են երաժշտասերները: