Սինգապուրցի նկարիչը շրթներկի վրա փորագրում է հայտնի մարդկանց դեմքերը (լուսանկարներ)

00:30 • 01.11.13

Սինգապուրցի նկարիչ Մայ Սամը հայտնի է դարձել իր յուրօրինակ արվեստով՝ փորագրելով շրթներկի վրա: Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ տաղանդավոր նկարիչը թանկարժեք շրթներկի վրա փորագրում է հայտնի անձանց դեմքերը, օրինակ՝ Լեդի Գագայի, Օդրի Հեփբերնի:


Մայ Սամն օգտագործում է ամենահեղինակավոր բրենդների արտադրանքները, ինչպիսիք են՝ Yves Saint Laurent-ը կամ Estee Lauder-ը: Սինգապուրցին, թերևս, բավականին փոքր չափսի գործիքներ է օգտագործում շրթներկի վրա փորագրություններ անելիս:


Թեև նրա փոքրիկ քանդակները միշտ չէ, որ հանրահայտ անձանց ճշգրիտ կրկնօրինակն են, սակայն նկարիչը հնարամիտ քայլի է դիմում նրանց անմիջապես ճանաչելի դրաձնելու հարար: Նա ընտրում է երգիչների կամ դերասանների կերպարին բնորոշ հատկություններ: Օրինակ՝ Լեդի Գագային անմիջապես կարելի է ճանաչել սանրվածքի և խոշոր ակնոցի շնորհիվ, Կոկո Շանելին՝ գլխարկից և մարգարիտներից:


Հայտնի մարդկանց դեմքերից բացի՝ Սամը շրթներկի վրա քանդակում է նաև կենդանիների կերպարներ և տարբեր տեսարաններ: