Փարիզում գողացված Դելակրուայի նկարը հայտնաբերվել է Բելգրադում
Էժեն Դելակրուայի «Օրանի արաբները» նկարը, որը գողացվել էր 2012 թվականի նոյեմբերին Փարիզում, հայտնաբերվել է Բելգրադում (Սերբիա) և վերադարձվել Ֆրանսիային, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այդ փաստը հաստատել են տեղական ԶԼՄ-ները: Հայտնի ֆրանսիացի նկարչի վրձնին պատկանող աշխատանքի մոտավոր աճուրդային արժեքը 600 հազար եվրո է:
Սեպտեմբերի վերջին ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են գողության համար կասկածվող Սերբիայի 50-ամյա քաղաքացուն:
Ինչպես պարզել են քննիչները, հանցագործը կարողացել է Փարիզի ցուցասրահներից մեկում կախված օրիգինալ նկարը փոխարինել կրկնօրինակով: Արվեստի գործը վերադարձնել հաջողվել է միայն այս շաբաթ:
Քննիչները կարծում են, որ տղամարդը գործել է կազմակերպված խմբի կազմում, սակայն այլ մասնակիցների ձերբակալության մասին դեռ չի հաղորդվում:










