Հայտնի են դարձել «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի հաղթողները (լուսանկարներ)

15:00 • 01.11.13

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային ծրագրում հաղթող ֆիլմերը:

 

• Լավագույն Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է և Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»:


• Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմությունը»:


• Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:


• Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը:


• Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լև Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»:


• Ռուբեն Գևորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:


• Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»:


• Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված երեխան»:


• Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:


• Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից:


• Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը:


• Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից։ Կոնվերս բանկի 20 ամյակին նվիրված հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:

 

Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:

 

Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: