Աշխարհահռչակ շանսոնյե Սալվատորե Ադամոն կրկնակի հոբելյան է նշում
Հայտնի շանսոնյե Սալվատորե Ադամոն այսօր կրկնակի հոբելյան է նշում՝ ծննդյան 70-ամյակը և կարիերայի 50-ամյակը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Երգիչը ծնվել է Սիցիլիայում, վաղ տարիքում ծնողների հետ տեղափոխվել Բելգիա, որտեղ էլ այժմ ապրում է։
Ադամոն սկսել է երգել եկեղեցական երգչախմբում և կիթառ նվագել դեռևս դպրոցական տարիքում։ Բացառությամբ մի քանի առաջին երգերի՝ նա իր ամբողջ երգացանկի երաժշտության և բառերի հեղինակն է։
Շանսոնյեն բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր է։ Ամբողջ աշխարհում նրա վաճառած ալբոմների քանակը գերազանցում է 100 մլն օրինակը։ Նրա ամենաճանաչված հիթերն են Tombe La Neige, Petit Bonheur և Une Meche De, որոնք հայտնի են դեռևս խորհրդային տարիներից։










