Սփայք Լիին առաջարկվել է Ջասթին Թիմբերլեյքի մասնակցությամբ ֆիլմ նկարահանել
Ռեժիսոր Սփայք Լին «Spinning Gold» ֆիլմի ստեղծման աշխատանքների շուրջ բանակցություններ է սկսել, որը հիմնված է լինելու երաժշտական պրոդյուսեր և Casablanca Records ապրանքանիշի հիմնադիր Նիլ Բոգարտի կենսագրության վրա։
Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Ջասթին Թիմբերլեյքը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Variety պարբերականին։
Ֆիլմի սցենարի վրա աշխատում է Բոգարտի որդին՝ Թիմոթի Սքոթ Բոգարտը, Թիմբերլեյքի հետ համատեղ։ Դերասանը հանդես կգա նաև ֆիլմի պրոդյուսերի դերում։
Հաղորդվում է, որ նկարահանումները կսկսվեն 2014թ. կեսերին։










