Ամերիկացին ռեակտիվ շարժիչով դագաղ-մեքենա է ստեղծել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի բնակիչ, գյուտարար Ռոբերտ Մադոքսը դագաղ-մեքենա է ստեղծել՝ կյանքի կոչելով 60-ականների՝ երեխաների կողմից սիրված The Munsters հեռուստատեսային շոուի հայտնի մեքենան:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ ամերիկացին Dragula կոչվող մեքենան համալրել է ռեակտիվ շարժիչով, որը կշռում է 136 կգ և 9 վայրկյանում կարող է զարգացնել 0-100 կմ/ժամ արագություն:
Մադոքսը նախկինում ևս աչքի է ընկել տարօրինակ նորարարություններով, ինչպիսիք են՝ ռեակտիվ սքեյթբորդը և հեծանիվը:













