Instagram-ը սկսել է գովազդ ցուցադրել

15:14 • 02.11.13

Հանրահայտ Instagram ֆոտոծառայությունը երեկվանից սկսել է գովազդ ցուցադրել, ինչը Facebook սոցկայքի նախաձեռնությունն է, տեղեկացնում է Al Arabiya-ն։

 

Ինչպես նշում է Agence France-Presse գործակալությունը, առաջին գովազդը ճանաչված դիզայներ Մայքլ Կորսի կանացի ժամացույցի լուսանկարն է եղել։ Լուսանկարը հավաքել է 181 հազարից ավելի «լայք»։ Սակայն գովազդը տեսնելու հնարավորություն ունեն դեռևս միայն Instagram-ի ամերիկացի օգտատերերը։

 

Ներկայում Instagram-ն ունի 150 մլն ակտիվ օգտատեր։ Հայտնի է, որ շուտով ֆոտոծառայությունում կհայտնվեն նաև Adidas, Lexus, PayPal, Burberry և Ben & Jerry’s ընկերությունների գովազդային լուսանկարները։
 

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը գնել է Instagram-ը 1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի արդյունքում։

Instagram-ը սկսել է գովազդ ցուցադրել