iPhone 6-ի մասին շշուկներն արդեն տարածվել են. այն կունենա Full HD Retina էկրան ու կներկայացվի մյուս տարի

15:03 • 02.11.13

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը վերջերս է ներկայացրել iPhone շարքի վերջին 2 սմարթֆոնները՝ 5S-ն ու 5C-ն, սակայն ԶԼՄ-ներում արդեն սկսել են տեղեկություններ տարածվել iPhone 6-ի վերաբերյալ։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը՝ հղում անելով ճապոնական Mac Fan ամսագրին, 6-րդ սերնդի iPhone-ը ներկայացվելու է 2014թ. սեպտեմբերին։ Իսկ ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է լինելու Full HD Retina էկրանով, որը կունենա 1080 պիքսել լուծաչափ։
 

Mac Fan-ի տվյալներով՝ նորույթի էկրանի անկյունագիծը կկազմի 5 դյույմ (13 սմ), ինչը 1 սմ-ով ավելի է iPhone 5S-ի էկրանի անկյունագծից։
 

An illustration of what Apple's next generation iPhone might look-like

iPhone 6-ի մասին շշուկներն արդեն տարածվել են. այն կունենա Full HD Retina էկրան ու կներկայացվի մյուս տարի