Նոր ստեղնաշար App Store-ում, որով կարելի է սոցցանցերում գրառումներ կատարել հայերենով

13:24 • 02.11.13

Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը Apple-ի iOS7-ի համար ստեղծել է նոր հայերեն ստեղնաշար, որի միջոցով կարելի է համացանցում հայերենով գրառումներ անել, ինչպես նաև ընկերների ցանկում հայերենով գրառել անվանումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրավորողը տեղեկացրեց, որ armkeyboard կոչվող այս հավելվածն արդեն կարելի է բեռնել App Store-ից:


«Ես փորձել եմ հնարավորինս բազմաֆունկցիոնալ հավելված պատրաստել, որը միաժանակ լինի պարզ: Կան անվճար հավելվածներ, բայց դրանց վրա հիմնականում գովազդներ են լինում, որոնք խանգարում են օգտագործողներին. իհարկե սա ընտրության հարց է՝ ընտրել վճարովին, թե անվճարը: Երկուսն էլ ունեն իրենց առավելությունները»,-ասաց նա և տեղեկացրեց այն արժե 1 ԱՄՆ դոլար:


Միաժամանակ Վահրամ Գևորգյանն ընդգծեց, որ ինքը ծրագիրը գրելիս եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդել: Այն իր համար պարզապես հոբբի է: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ կարճ ժամանակ հետո Apple-ի օգտագործողները կանցնեն այդ տարբերակին:
 

Նոր ստեղնաշար App Store-ում, որով կարելի է սոցցանցերում գրառումներ կատարել հայերենով