Մտքի ուժով կառավարվող մեքենա. ավստրալացիների նորույթը

14:00 • 02.11.13

Ավստրալական Royal Automobile Club ակումբի անդամները ստեղծել են մի մեքենա, որն աշխատում է վարորդի մտքի ուժով՝ հնարավորություն տալով գործարկել փոխադրամիջոցը կամ դանդաղեցնել դրա ընթացքը։
 

Ինչպես նշում է Daily Mail-ը, կոնցեպտը դեռևս փորձարկման փուլում է, սակայն հեղինակները դրա հետ մեծ հույսեր են կապում։

 

Attention Powered Car մեքենան վարելու համար օգտագործվում է հատուկ «նեյրոսարք», որը պետք է կրել գլխին։ Այն հատուկ ստեղծված ծրագրակազմի շնորհիվ կապ է ստեղծում ուղեղի ակտիվության ու մեքենայի շարժիչի միջև։

 

RAC headset


«Նեյրոսարքը» համալրված է 14 սենսորներով, որոնք որսում են ուղեղի որոշ հատվածների էլեկտրական ակտիվությունը։


Երբ վարորդը մտազբաղ է դառնում, և նրա ուշադրությունը ցրվում է, ծրագրակազմն ավտոմատ կերպով ազդակ է ուղարկում շարժիչին, ինչի արդյունքում մեքենան սկսում է ավելի դանդաղ ընթանալ։

 

Մտքի ուժով կառավարվող մեքենա. ավստրալացիների նորույթը