Խաղաղ օվկիանոսյան տաքացումը 15 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան նախկինում. հետազոտություն

00:59 • 02.11.13

Խաղաղօվկիանոսյան առավել խոր տարածաշրջաններում ջերմաստիճանը բարձրանում է 15 անգամ ավելի արագ՝  վերջին 10000 տարիների ընթացքում գրանցված տաքացման գործընթացների համեմատ: Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է The Independent-ը:


Ուսումնասիրության արդյունքները զարգացրել են այն վարկածը, որ համաշխարհային մակերևույթի ջերմաստիճանի աճի «դադարը» պայմանավորված է օվկիանոսի խորքերում մեծ քանակությամբ ջերմային մթնոլորտի կլանմամբ:


Գիտնականներն ուսումնասիրությունների ընթացքում ջերմաստիճանի մասին գաղափար են կազմել՝ հետազոտելով փոքրիկ ծովային խխունջների պատյանի քիմիական բաղադրությունը, որոնք Խաղաղ օվկիանոսի խորքերից դուրս էին եկել Ինդոնեզիայի ափեր:

 

Հետազոտությունը ցույց է տվել աստիճանական երկարատև սառեցումը հազարավոր տարիների ընթացքում՝ օվկիանոսի 500-920 մետր խորություններում: Ջերմաստիճանն այնուհետև կրկին նվազել է 17-18-րդ դդ-ին, այսպես կոչվա՝ծ Սառցե դարաշրջանում:


Ինչևիցե, Խաղաղ օվկիանոսի առավել խոր հատվածներում վերջին 60 տարիների ընթացքում ջերմային ցուցանիշները բարձրացել են 15 անգամ ավելի արագ, քան՝ վերջին 10000 տարիների ընթացքում:

 

Խաղաղ օվկիանոսյան տաքացումը 15 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան նախկինում. հետազոտություն