Կլեոպատրայի 6 ամենավառ մարմնավորումները՝ լուսանկարներով

23:07 • 03.11.13

Մեր թվարկությունից առաջ առաջին դարում ապրած ամենանշանավոր կնոջ՝ Կլեոպատրայի մասին, ով հանրահայտ դարձավ հռոմեացի գեներալի հանդեպ իր մեծ սիրո շնորհիվ, բազմաթիվ վեպեր են գրվել, որոնք հետագայում նաև էկրանավորվել են:


Նրան նվիրված առաջին «Կլեոպատրա» համր կինոն նկարահանվել է 1899-ին, որին հետևել են մյուս հայտնի էկրանավորումները, գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում Կլեոպատրայի կերպարի լավագույն մարմնավորումները՝ աշխարհահռչակ դերասանների կատարմամբ:


1. Քլոդեթ Քոլբեր


Ամերիկացի ռեժիսոր Սեսիլ Դեմիլը «Կլեոպատրա» ֆիլմը նկարահանել է 1934-ին, որը առաջադրվել է 5 Օսկարի և հաղթել է մեկը՝ «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում: Այս ֆիլմում հանրահայտ եգիպտուհու դերը պարմնավորել է ֆրանսիացի Քլոդեթ Քոլբերը:


2. Վիվիեն Լի


Վիվիեն Լին մարմնավորել է գլխավոր դերը Գաբրիել Պասկալի «Կեսարն ու Կլեոպատրան» բրիտանական ֆիլմում, որը նկարահանվել 1945-ին: Այն Բերնարդ Շոուի պիեսներից վերջինի էկրանավորումն էր նրա կենդանության օրոք:


3. Սոֆի Լորեն


Իտալացի ռեժիսոր Մարիո Մատոլիի ֆիլմը էկրանավորվել է 1954-ին: «Երկու գիշեր Կլեոպատրայի հետ» ֆիլմում նրա դերը մարմնավորել է անզուգական Սոֆի Լորենը: Նախապես այդ դերը վստահված էր Ջինա Լոլոբրիջիդային, սակայն վերջին պահին նա հրաժարվել է նկարահանվել, և Կլեոպատրային մարմնավորել է Լորենը:


4. Էլիզաբեթ Թեյլոր


1963-ին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմը՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բուրթոնի մասնակցությամբ, նվաճել է 4 Օսկար: Թեյլորի 65 զգեստների բյուջեն՝ ներառյալ ոսկյա սփռոցից կարված զգեստը, կազմել է ռեկորդային 194 800 դոլար, որը մեկ դերասանի զգեստների վրա երբևէ ծախսված ամենախոշոր գումարն է:


5. Մոնիկա Բելուչի


Գեղեցկուհի Մոնիկա Բելուչին Կլեոպատրայի դերը մարմնավորել է «Աստերիքսը և Օբելիքսը. Առաքելություն Կլեոպատրա» ֆրանսիական կատակերգության մեջ 2002-ին: Էկրաններին հայտնվելուց հետո այս ֆիլմը դարձավ ամենաթանկարժեք ֆրանսիական ֆիլմը և արժանացավ ազգային մրցանակի՝ «զգեստների լավագույն դիզայնի» համար:


6. Անջելինա Ջոլի




Կլեոպատրայի վերջին նորագույն էկրանավորման մեջ նրա դերը մարմնավորելու է Անջելինա Ջոլին: Նրա մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2010-ին, սակայն դեռևս միայն հայտնի է, որ միայն 2013-ին է հայտնի դարձել այն ռեժիսորը, ով համաձայնել է նկարահանել ֆիլմը: