Ձախլիկների մոտ ավելի մեծ է շիզոֆրենիայի հավանականությունը
Հետազոտության արդյուքները ցույց են տվել, որ ձախլիկներն ավելի մեծ հավանականություն ունեն շիզոֆրենիայով տառապելու, գրում է The Daily Mail-ը:
Ուսումնասիրությունը պարզել է, որ հոգեկան հիվանդություն ունեցողների 40 տոկոսը ձախլիկ է։ Ենթադրվում է, որ ուղեղում փոփոխությունները, որոնք մարդկանց ձախլիկ են դարձնում, կարող են նաև նպաստել շիզոֆրենիայի զարգացմանը:
Հայտնի ձախլիկներից են եղել Արքայազն Վիլիամը, Բարաք Օբաման, Դեվիդ Քեմերոնը, Փոլ Մաքքարթնին, Նիկոլ Կիդմանը և Անջելինա Ջոլին:
ԱՄՆ մի քանի նախագահներ նույնպես գրել են ձախ ձեռքով, այդ թվում Ջորջ Բուշ Ավագը և Բիլ Քլինթոնը:
Macintosh համակարգիչների 5 դիզայներներից չորսը նույնպես եղել են ձախլիկ:
Յեյլի համալսարանի հետազոտող Ջեյդոն Վեբի խոսքերով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս հոգեկան խանգարումներով հիվանդների մեջ ձախլիկների թիվը մեծ է:
Այնուամենայնիվ որոշ մասնագետներ պնդում են, որ ձախլիկների մեծ թիվը միայն պատահականություն է և ժամանակի ընթացքում թվերը կհավասարվեն:










