ԱՄՆ–ում կայացել է հրեաների սպանդի մասին սկանդալային ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Նյու Յորքում կայացել է «Aftermath» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված լեհական Եդվաբնե գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ 1941-ին լեհերը սպանել են հրեա բնակիչների։ Ֆիլմի ռեժիսորն է հայտնի լեհ դրամատուրգ Վլադիսլավ Պասիկովսկին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով NEWSru Israel-ին։
Ֆիլմը երկու եղբայրների մասին են, որոնցից ավագը վերադառնում է հայրենի գյուղ 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո և պարզում, որ կրտսեր եղբայրը գնում է հին հրեական գերեզմանաքարեր։ Աստիճանաբար եղբայրները հասկանում են գաղտնիքը, որը տեղի բնակիչները պահում են՝ հրեաների սպանությունը և նրանց կարողությունների յուրացումը։
Ֆիլմի հիմքում պատմաբան Յան Գրոսի «Հարևաններ» գիրքն է, որը լույս է տեսել 2000 թ.։ Գրքի հրատարակումից հետո Լեհաստանի իշխանությունները նոր հետաքննություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ 1941թ. հուլիսի 10-ին Եդվաբնե գյուղում առնվազն 340 հրեա է սպանվել։ Նրանց մնացորդները հայտնաբերվել են երկու եղբայրական գերեզմաններում։ Ընդ որում, մոտ 300 մարդ՝ ներառյալ կանայք և երեխաներ, կենդանի այրվել են։










