ԱՄՆ-ն Twitter-ի միջոցով «վենեսուելական գարուն» է պատրաստում. Նիկոլաս Մադուրո

13:10 • 03.11.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լրագրողներին հայտնել է Լատինական Ամերիկան սոցկայքերից, մասնավորապես Twitter միկրոբլոգից, «ազատելու» անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա՝ Twitter–ի միջոցով ԱՄՆ «վենեսուելական գարուն» է պատրաստում, այս մասին հայտնում է rosbalt.ru-ն։


«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես ազատվենք բազմազգ կորպորացիաներից, ինչպես օրինակ Twitter-ը, որոնք վերահսկում են սոցիալական ԶԼՄ-ները»,- նման հայտարարություն է արել Մադուրոն, երբ ամերիկացի հաքերները սոցկայքերում 6 հազ. հաշվի վրա հարձակում են իրականացրել, այդ թվում՝ հենց Վենեսուելայի նախագահի հաշվի վրա։


Մադուրոյի կարծիքով, հենց սոցկայքերի միջոցով է ԱՄՆ-ն փորձում անկարգություններ ստեղծել իր երկրում համայնքային ընտրություններից առաջ, որոնք նշանակված են դեկտեմբերի 8-ին։

 

ԱՄՆ-ն Twitter-ի միջոցով «վենեսուելական գարուն» է պատրաստում. Նիկոլաս Մադուրո