1983 թվականին աշխարհը մոտ էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն. Բրիտանական արխիվ

19:56 • 04.11.13

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծվել են փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ 1983 թվականին NATO-ի երկրները ԽՍՀՄ հետ ատոմային պատերազմի եզրին էին: Ինչպես հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ Ազգային արխիվի մասնագետները պնդում են, որ այդ ժամանակ իրավիճակը ծայրահեղ լարված էր:


Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ 1983 թվականին ամերիկյան և բրիտանական հետախուզությունների խաղն այնպիսի խառնաշփոթ էր առաջացրել ԽՍՀՄ ղեկավարության շրջանում, որ երկիրն սկսել էր պատրաստվել միջուկային պատերազմի:


Փաստաթղթերում նշվում է, որ 1983-ին ԽՍՀՄ ղեկավարությունը կարծում էր, որ Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է: Ըստ տվյալների՝ Արկտիկայում ամբողջական մարտական պատրաստության մեջ էին գտնվում ատոմային հրթիռներով զինված մի քանի սուզանավեր, իսկ օդանավակայաններում պարեկություն էին անում մի քանի տասնյակ մարտավարական ռմբակոծիչներ:


Ըստ բրիտանացի պատմաբանների, ովքեր առաջինն են կարողացել ծանոթանալ այս փաստաթղթերին, 1983 թվականի նոյեմբերին ստեղծված իրավիճակն ավելի լուրջ էր, քան՝ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ:
 

1983 թվականին աշխարհը մոտ էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն. Բրիտանական արխիվ