Եվրոպական բանկերի 10 լավագույն թանգարանները՝ լուսանկարներով

23:31 • 04.11.13

Հնագույն թղթադրամներն ու հազվագյուտ մետաղադրամները մեծ արժեք են ներկայացնում բազմաթիվ կոլեկցիոներների համար: Forbes-ը ներկայացրել է փողի ամենահետաքրքիր թանգարանները Եվրոպայում, որոնք ամեն տարի ունենում են բազմաթիվ այցելուներ:


Ոսկին՝ Անգլիայի բանկի թանգարանում


Անգլիայի բանկում ներկայացվում է մետաղի ամենահազվագյուտ հավաքածուն, որը տեսնելու համար նախկինում թանգարան կարող էին հաճախել միայն հանրահայտ կոլեկցիոներները: Սակայն 1988-ին Էլիզաբեթ Երկրորդ թագուհին անձամբ է բացել թանգարանը բոլոր ցանկացողների համար:

 

Առաջին փողը՝ Բելգիայի ազգային բանկի թանգարանում


Բելգիայի ազգային բանկի թանգարան՝ Բրյուսելում, համարվում է աշխարհում ամենահինը, թեև այն բացվել է 1982-ին: Այստեղ համադրվել են ինչպես հնագույն, այնպես էլ՝ ժամանակակից դրամական միավորների ցուցանմուշները՝ ողջ աշխարհից:


 Հունաստանի բանկի թանգարանը

Հունաստանի բանկի թանգարանն առաջին այցելուներին ընդունել է 2010-ին: Այն ամենաերիտասարդ և ժամանակակից նմանօրինակ թանգարանն է Եվրոպայում:


Պատմությունը՝ Լյուքսեմբուրգի բանկի թանգարանում


Լյուքսեմբուրգի բանկի թանգարանը նվիրված է ոչ այնքան հազվագյուտ թղթադրամներին և մետաղադրամներին, ինչքան Լյուքսեմբուրգ քաղաք-պետության Կենտրոնական բանկի աշխատանքի պատմությանը:


Հսկա մետաղադրամը՝ Ավստրիայի Ազգային բանկի թանգարանում


Ավստրական բանկի թանգարանը կարող է պարծենալ աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկով, որի ամենահետաքրքիր ցուցանմուշը Եվրոպայի ամենամեծ մետաղադրամն է, որը գնահատվում է 100 հազար եվրո:


Ֆինլանդիայի բանկի թանգարանը


Ֆինլանդիայի բանկի թանգարանը հետքրքրական է ոչ միայն իր ցուցանմուշներով, այլև՝ դպրոցականների և ուսանողների համար իրականացվող ուսումնական ծրագրով:


Աուրեուսը՝ Գերմանիայի Բունդեսբանկի փողի թանգարանում


Առավել հազվագյուտ մետաղադրամների հավաքածուով հայտնի թանգարանը գտնվում է Ֆրանկֆուրտում: Այստեղ ներկայացվում են ոչ միայն Գերմանիայի դրամական միավորներ, այլև՝ հնագույն նմուշներ ողջ աշխարհից, որոնցից ամենահայտնին աուրեուս մետաղադրամն է՝ հատված Հուլիոս Կեսարի հիշատակին՝ նրա մահից հետո:


Ժամանակակից տեխնոլոգիաները՝ Լիտվայի բանկի թանգարանում


Վիլնյուսյան թանգարանը ամենահետաքրքիրն է Մերձբալթյան տարածաշրջանում: Այստեղ հիմնական շեշտը դրված է ժամանակակից տեխնոլոգիաների վրա. ներկայացված են վիրտուալ սրահներ, ինտերակտիվ քարտեզներ և համակարգչային տերմինալներ:


Էվոլյուցիան՝ Պորտուգալիայի բանկի թանգարանում


Լիսաբոնյան թանգարանի ցուցադրությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ոչ միայն դրամական միավորների զարգացման պատմության, այլև՝ այն մասին, թե ինչպես են տարբեր պատմական իրադարձություններն ազդեցություն թողել թղթադրամների և մետաղադրամների տեսքի վրա:

Այցելությունների կենտրոնը՝ Սերբիայի բանկում


Բելգրադը հրավիրում է այցելել Սերբիայի բանկ՝ հիանալու դրամական միավորների հավաքածուներով և մասնակցելու ֆինանսին նվիրված կոնֆերանսների և սեմինարների: