Beatles-ն այս տարի 71 միլիոն դոլար է վաստակել. Forbes

12:10 • 04.11.13

Հանրահայտ Beatles խումբն այս տարի 71 միլիոն դոլար է վաստակել։ Այդ թիվը ներառում է ոչ միայն խմբի ողջ և մահացած անդամների անհատական եկամուտները, այլև Beatles-ի ձայնագրությունների շարունակվող վաճառքից և խմբի երաժշտության վրա հիմնված Cirque du Soleil-ի Love! և նմանատիպ այլ շոուներից ստացված գումարները, հայտնում է Forbes-ը։

 

Իր եկամուտով առաջին տեղը զբաղեցնում է Փոլ Մաքքարթնին՝ 47 միլիոն դոլար: Ամենաբարձր եկամուտն ունեցող «բիթլի» եկամուտը ստացվում է անհատական ելույթներից, որի միջոցով նա ամեն քաղաքից 4 միլիոն դոլարի եկամուտ է ստանում: Նա մեծ գումարներ է վաստակում նաև երաժշտական այլ տեսակի գործունեությունից, ինչպես երգեր գրելը և տարբեր երգիչների, որոնց թվում է նաև Բադի Հոլը՝ նրան պատկանող հեղինակային իրավունքները:

 

Իր անժամանակ մահից հետո ավելի քան 30 տարի անց Ջոն Լենոնը երկրորդ տեղն է զբաղեցնում «բիթլերի» շարքում՝ շնորհիվ ձայնագրությունների վաճառքի, ռադիոյով թողարկումների և Love!-ի նման բեմադրությունների:

 

Ռինգո Սթարը երրորդն է ցուցակում՝ 6 միլիոն դոլարով: Նա շատ ավելի քիչ երգեր է գրել, քան խմբի մյուս անդամները, բայց դրա փոխարեն եկամուտ է ստանում Ringo Starr & His All-Starr Band-ի շրջագայություններից: Նա վերջին 15 տարիների ընթացքում 200 շոու է ունեցել և աշխատում է մեկ գիշերվա ընթացքում 300.000 դոլար՝ Մաքքարթնիի եկամտի մեկ իններորդ մասը:

 

Հավանաբար ամենաքիչ գնահատված «բիթլը»՝ Ջորջ Հարիսոնը, շատ երգեր չի գրել, ինչպես Լենոնը և Մաքքարթնին, այնուամենայնիվ, նրա գրչին են պատկանում Here Comes The Sun և While My Guitar Gently Weeps հիթերը, ինչը 6 միլիոն դոլարի եկամուտ է ապահովում: