Մեքենաները «նվաճում» են երկինքը. սլովակները թռչող մեքենա են ստեղծել (լուսանկարներ)

17:31 • 04.11.13

Սլովակ մասնագետները ստեղծել են խցանումներից խուսափելու լավագույն տարբերակը՝ թռչող մեքենա, որը կարողանում է երկնքում 200 կմ/ժ արագություն զարգացնել, գրում է Daily Mail-ը։ Մինչդեռ գետնին դրա առավելագույն արագության ցուցանիշն ավելի ցածր է՝ 160 կմ/ժ։

 

When the wings are stowed (pictured) it measures 1.6m wide

 

AeroMobile 2.5 անվանումը ստացած մեքենան, որը ներկայացվել է Մոնրեալում կայացած  AeroTech միջոցառման շրջանակներում, կարելի է վարել ինչպես ճանապարհին, այնպես էլ օդում։

 

Up, Up and away
 

 

Սլովակ մասնագետները նշել են, որ թռչող մեքենայի կոնցեպտի վրա աշխատել են անցած դարի 90-ական թվականներից։
Բազմաթիվ անհաջող փորձերից հետո նրանք ստեղծել են AeroMobil-ը։ Ոլորտի փորձագետները բավական դրական արձագանքներ են տվել նորույթի վերաբերյալ։

 

The vehicle can be driven on normal roads


 

Մեքենան համալրված է Rotax 912 շարժիչով, ինչպես նաև ծալվող թևերով։ Այն կշռում է 450 կգ, ունի 6 մ երկարություն, 1.6 մ լայնություն, իսկ օդում գտնվելու ժամանակ դրա լայնությունը կազմում է 8.2 մ։

 

Here, it is possible to see how much the car's wings look like those of a conventional small airplane

The AeroMobil comes in to land

AeroMobil has been developing the concept of a flying car since 1990

Here, experts look at the rear of the hybrid vehicle

Here, the wings of the car are unfurled as the vehicle prepares for take off