Հնդկաստանը պատրաստվում է Մարս ուղարկել իր առաջին տիեզերանավը
Հնդկաստանի տիեզերական գործակալությունը պաշտոնական 56 ժամյա հետհաշվարկ է սկսել՝ իր առաջին տիեզերանավը Մարս ուղարկելու համար:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ The Hindu պարբերականին հղումով, Հնդկաստանի իշխանությունները հույս ունեն, որ այս տիեզերանավի արձակումը դեպի Մարս թույլ կտա ուսումնասիրություններ կատարել Կարմիր մոլորակում:
Երեքշաբթի երեկոյան Հնդկաստանը կարձակի Mangalyaan կոչվող տիեզերանավը՝ Չեննաի քաղաքի մոտակայքում գտնվող փոքր կղզուց՝ երկրի հարավային ափերին: Մարսիական զոնդը Մարս կժամանի 11 ամիս անց՝ անցնելով 225 մլն կմ տարածություն:
Այս առաքելության իրականացման ծրագրի մասին Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել էր դեռևս 2012-ի օգոստոսին:










