Ժակլին Քենեդին համբուրել է սպանված ամուսնու ոտքերը. նոր մանրամասներ Քենեդիների մասին գրքում

17:54 • 04.11.13

«Այդ մի քանի թանկարժեք օրերը» գրքում հեղինակ Քրիստոֆեր Անդերսոնը բացահայտում է նախորդ դարի 1960-ական թվականների Ամերիկայի առաջին ընտանիքի վերջին տարվա կյանքի նախկինում անհայտ մանրամասներ, գրում է «Комсомольская правда»-ն։ 


Հատկապես հետաքրքիր են նախագահ Ջոն Քենեդու և նրա կնոջ անձնական կյանքին, սպանության պահին և դրա առաջին ժամերին նրա պահվածքին վերաբերող մանրամասները։

 

1963թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո Փարկլենդ հիվանդանոցում նախագահ Քենեդուն փոխներարկում անող և նրան վերակենդանացնել փորձող բժիշկները միաձայն վստահեցնում են, որ երբեք չեն տեսել առավել հուզիչ և տխուր տեսարան. վիրահատարանը ոչ մի վայրկյան չլքող Ժակլին Քենեդին բոլորի ներկայությամբ համբուրել է հանգուցյալին ոտքից գլուխ։

 

Զգեստափոխվելու առաջարկին ի պատասխան նա հրաժարվել է հանել նախագահի արյունով կեղտոտված իր Chanel կոստյումը և ասել. «Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ են արել»։