Kindle-ն ամենատարածված սարքն է էլեկտրոնային գրքերի համար, սակայն պլանշետները մեծ տարածում են ստանում

13:40 • 04.11.13

Մարդիկ էլեկտրոնային գրքեր կարդում են ավելի շատ Amazon Kindle-ով, քան iPad-ով: Այնուամենայնիվ, այդ իրավիճակը փոփոխության է ենթակա, քանի որ մարդիկ ավելի շատ պլանշետներ են գնում և ավելի քիչ e-reader-ներ, գրում է Forbes-ը:

 

Book Industry Study Group-ի նոր հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի չափահաս մարդկանց մոտ 40 տոկոսը, որոնք ասել են, որ էլեկտրոնային գրքեր են կարդում, Kindle e-reader ունեն, իսկ iPad ունեն մոտ 27 տոկոսը: Այնուամենայնիվ, տվյալների համաձայն՝ էլեկտրոնային գրքեր կարդացողների 8 տոկոսը մտադիր է iPad գնել, մինչդեռ Kindle e-reader գնելու մտադրություն ունի մոտ 3 տոկոսը:

 

Երբ հաշվի են առնվում էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված մյուս սարքերն ու պլանշետները, տարբերությունը մեծանում է: Էլեկտրոնային գրքեր կարդացողների մեկ երրորդը մտադիր է պլանշետ գնել, մինչդեռ մոտ 5 տոկոսն է մտադիր գնել շուկայում ամենահայտնի սարքերը՝ Kindle կամ Nook e-reader:

Kindle-ն ամենատարածված սարքն է էլեկտրոնային գրքերի համար, սակայն պլանշետները մեծ տարածում են ստանում