Գերմանիայում հայտնաբերվել է նացիստների կողմից գողացված արվեստի գործերի բացառիկ հավաքածու` 1 մլրդ եվրո արժեքով
Գերմանիայի հարկային ծառայությունը խիստ թանկ գտածո է հայտնաբերել. պաշտոնյաները գտել են 1500 նկարից բաղկացած հավաքածու, որի նմուշները նացիստները գողացել էին 1930-1940-ականներին, հայտնում է BBC-ն:
Նմուշների թվում են Պիկասոյի, Շագալի, Մատիսի գործերը, իսկ հավաքածուի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն:
Հավաքածուն հայտնաբերված է եղել դեռևս 2011-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ արվեստի իրերի առքուվաճառքով զբաղվող Կորնելիուս Գուրլիթի որդուն սկսել են կասկածել հարկերից խուսափելու համար:
Հենց նրա Մյունխենի առանձնատանն էլ հայտնաբերվել է հավաքածուն: Դրա 200 գործեր 60 տարի շարունակ եղել են միջազգային հետախուզման մեջ:
Համարվում է, որ նացիստները Երկրորդ համաշխարհայինից առաջ և ընթացքում 16 000 արվեստի գործ են հափշտակել:










