Nokia-ն ու Samsung-ը երկարաձգել են իրենց արտոնագրային համաձայնագիրը

13:18 • 04.11.13

Ֆիննական Nokia ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ հարավկորեական Samsung Electronics-ը երկարաձգել է հեռախոսի պատենտի արտոնագրի համաձայնագիրն իր հետ, հայտնում է Reuters-ը:

 

Համաձայնագիրը երկարացվել է 5 տարով: Ըստ գործարքի` Nokia-ն լրացուցիչ գումար է ստանալու Samsung-ից 2014-ի սկզբից, սակայն առայժմ գումարային կողմը չի հրապարակվում:

 

Nokia-ն մտադիր է պահպանել իր արտոնագրային պորտֆոլիոն՝ չնայած իր հեռախոսային բիզնեսը վաճառքի է առաջարկել ամերիկյան Microsoft-ին:
 

Nokia-ն ու Samsung-ը երկարաձգել են իրենց արտոնագրային համաձայնագիրը