Նշվել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակի դափնեկրի անունը
Ֆրանսիացի գրող, «Մինչ հանդիպում վերևում» գրքի հեղինակ Պյեր Լեմետրն արժանացել է Ֆրանսիայի ամենահին և ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ Գոնկուրյան մրցանակի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մրցանակի ժյուրիին։
Գոնկուրյան մրցանակն արդեն ավելի քան 100 տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն վեպի համար։ Այն կրում է ֆրանսիացի դասականներ Էդմոն Լուի Անտուան և Ժյուլ Ալֆրեդ Յուո Գոնկուր եղբայրների անունը։ Նրանցից կրտսերն իր կարողությունը կտակել է Գրականության ակադեմիային, որն անվանվել է Գոնկուրյան և հիմնել ամենամյա մրցանակ։
Մրցանակի դրամական պարգևը խորհրդանշական է՝ ընդամենը 10 եվրո, սակայն հեղինակի համար ուղի է հարթում ոչ միայն դեպի ճանաչում, այլև երաշխավորված բարձր տպաքանակներ։










