Նյու Յորքում հայտնի են դարձել YouTube մրցանակաբաշխության առաջին հաղթողները

10:30 • 04.11.13

Նյու Յորքում կայացել է YouTube կայքի մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում հայտնի են դարձել առաջին հաղթողները։  «Տարվա տեսանյութ» անվանակարգում  հաղթող է ճանաչվել հարավկորեական Girls’ Genetarion խումբը՝ իր I Got A Boy երգով։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, տարվա կատարող է ճանաչվել ռեփեր Էմինեմը, իսկ YouTube-ի ֆենոմեն՝ Թեյլոր Սվիֆթի I Knew You Were Trouble երգը։

 

«Ամենանորարարական տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է DeStorm խումբը՝ See Me Standing երգով։ Իսկ ամենաշատ առաջընթաց արձանագրած կատարողներ են ճանաչվել Macklemore & Ryan Lewis-ը։

 

YouTube-ում ամենաշատ արձագանք գտած երաժիշտ են ճանաչվել ամերիկացի թավջութակահար Lindsey Stirlin-ն ու Pentatonix-ը՝ Radioactive կոմպոզիցիայով։

 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցել են այնպիսի աշխարհահռչակ անուններ, ինչպիսիք են Ռիհանան, Էմինեմը, Լեդի Գագան ու Arcade Fire խումբը։

 

YouTube Awards 2013-ի 6 անվանակարգերի հաղթողներին ընտրել են անցած 1 տարվա ընթացքում YouTube-ում ամենաշատ դիտումներ ունեցած տեսահոլովակներից։ Հաղթել են նրանք, որոնց տեսահոլովակներն ամենաշատ դիտումներ են ունեցել։