Հիանալի վայր գրասերների համար. 15-րդ դարի դոմինիկյան տաճարը վերածվել է շքեղ գրախանութի (լուսանկարներ)

20:38 • 04.11.13

Նիդերլանդների Զվոլլե քաղաքում գտնվող 15-րդ դարի Դոմինիկյան եկեղեցին վերափոխվել է ժամանակից շքեղ գրախանութի:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ այն իր տեսքով և գրքերի առատությամբ կհիացնի ամենամոլի մատենասերներին, ովքեր, այցելելով գրախանութ, նաև՝ հոգևոր փորձառություն ձեռք կբերեն:


Ճարտարապետներին թույլ էին տվել 547-ամյա պատմություն ունեցող գոթական կառույցում կատարել դիզայներական ցանկացած փոփոխություն՝ պահպանելով կառույցի հիմնական առանձնահատկությունները՝ երգեհոնը, վիտրաժները և ինտերիերի դեկորները:

 

Տարածություն շահելու համար դիզայներները դիմել են հնարամիտ լուծման. նրանք հեռացրել են եկեղեցու երեք հարկերի հատակները՝ այնտեղ տեղադրելով ժամանակավոր կառույց, որը ցանկության դեպքում կարելի է հեռացնել՝ կառույցը կրկին եկեղեցու վերածելու համար: