Apple-ի ղեկավարը կոչ է արել պաշտպանել միասեռականներին խտրականությունից

09:48 • 05.11.13

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հոդված է գրել ամերիկյան առաջատար The Wall Street Journal պարբերականում, որում աջակցություն է հայտնել «Աշխատանքի ընդունելիս խտրականության արգելքի» մասին օրենքին։ Փաստաթուղթը կոչված է արմատախիլ անել սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ ճնշումներն ամերիկյան ընկերություններում, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Կուկի խոսքով՝ իր ղեկավարած ընկերությունը կարող է աշխատակիցների հանդեպ ոչ խտրական վերաբերմունքի օրինակ դառնալ ԱՄՆ-ում։

«Մենք Apple-ում փորձում ենք մարդկանց հասկացնել, որ նրանք չպետք է իրենց անհատականությունը թողնեն դռան ետևում։ Մենք փորձում ենք աշխատավայրում ստեղծել անվտանգ և ընկերական միջավայր բոլոր աշխատակիցների համար՝ անկախ իրենց ռասայից, սեռից, ազգությունից և սեռական կողմնորոշումից»,- գրում է Կուկը։


Ընդ որում՝ նա նշում է, որ հարցը ոչ միայն տարրական մարդկային արժանապատվության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության մասին է։

«Խտրականության բացակայությունը ցանկացած առումով հիանալի է անդրադառնում ստեղծագործական ներուժի վրա, որը մեր բիզնեսի շարժիչ ուժն է»,- նշում է Կուկը։ Ընկերությունում հասկացել են, որ «երբ մարդկանց գնահատում են այնպիսին, ինչպիսին նրանք կան, ապա նրանք իրենց զգում են հարմարավետ և վստահ, ինչը թույլ է տալիս նրանց անել իրենց աշխատանքը գերազանց»։

 

Apple-ի ղեկավարը կոչ է արել պաշտպանել միասեռականներին խտրականությունից