Արմեն Դավիդյանը հեռանում է Central Partnership-ի նախագահի պաշտոնից
Արմեն Դավիդյանը հեռանում է Central Partnership ռուսական կինոարտադրող ընկերության նախագահի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան ժամանակավորապես փոխարինելու է «Պրոֆմեդիա» ընկերության՝ ֆինանսների գծով փոխտնօրեն Ելենա Վերմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հոլդինգի մամլո ծառայությանը հղումով:
«Արմեն Դավիդյանը դադրեցնում է իր լիազորությունները և լքում է կինոընկերությունը «Պրոֆմեդիա» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ: Central Partnership-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ելենա Վերմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Պրոֆմեդիան» Ռուսաստանում ժամանցային մեդիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է:










