«Բանանային արվեստ». ինչպես է ախորժելի միրգը վերածվում կտավի (լուսանկարներ)

12:18 • 05.11.13

Սովորաբար, մարդկանց մեծ մասի համար բանանն ախորժելի միրգ է, սակայն որոշ նկարիչներ այն հաջողությամբ կիրառում են նաև իրենց աշխատանքային գործընթացում, գրում է Oddity Central-ը՝ գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացնելով բանանի կեղևի վրա արված ուշագրավ «կտավները»։

 

Ամբողջական բանանի վրա ստեղծագործելը հաճախ կոչում են banana tattooing։ Սա կարող է ոմանց տարօրինակ թվալ, սակայն իրականում այս մրգի կեղևն ունի օդի հետ շփումից թթվելու ու սևանալու հատկություն, որն էլ օգնում է նկարելու գործընթացում։

 

Թեև բանանի վրա նկարող տաղանդավոր մարդիկ շատ կան, սակայն Oddity Central-ը ներկայացրել է ճապոնացի End Cape-ի հետաքրքիր աշխատանքները, որոնք արվել են ասեղի օգնությամբ։