BlackBerry ընկերությունը որոշել է չվաճառվել
Բջջային սարքեր արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հրաժարվել է իր ակտիվների վաճառքի մտադրությունից, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Դրա փոխարեն ընկերությունը կփորձի բարելավել իր դիրքերը՝ ղեկավարությանը փոխելով և միջոցներ ներդնելով։
BlackBerry-ի գործող նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Տորսթեն Հեյնսը հրաժարական կտա։ Ընկերությունը մոտ 1 մլրդ դոլարի միջոցներ է ակնկալում ստանալ պարտատոմսերի վաճառքից։










