Դրյու Բերիմորը պատրաստվում է մայրանալ (լուսանկարներ)
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Դրյու Բերիմորը պատրաստվում է երեխա ունենալ, ինչը հաստատել են նրա պաշտոնական ներկայացուցիչները, տեղեկացնում է Tatler-ը։
38-ամյա դերասանուհու և նրա ամուսնու՝ Ուիլ Կոպելմանի համար սա կլինի 2-րդ երեխան. նրանց առաջնեկը՝ Օլիվը, 1 տարեկան է։
Բերիմորը բազմիցս նշել է, որ ինքը, լինելով ընտանիքի միակ երեխան, մշտապես երազել է բազմազավակ մայր դառնալ։ Նրա խոսքով՝ դստեր լույս աշխարհ գալուց հետո ինքն ամբողջովին փոխվել է, ավելի լավ մարդ դարձել։















