iPhone-ի նոր հավելվածը սմարթֆոնը վերածում է նավիգացիոն սարքի (տեսանյութ)

18:30 • 05.11.13

Նավիգացիոն արբանյակային համակարգերը (sat-nav) շատ արդյունավետ են անծանոթ տեղանքում տեղաշարժվելու համար, սակայն դրանք ունեն լուրջ թերություն. վարորդների համար դժվար է ճանապարհին հետևել՝ միևնույն ժամանակ փորձելով կարդալ sat-nav սարքի ցուցումները։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ռուսական ստարտապներից մեկը ստեղծել է  Hudway նոր հավելվածը, որը հնարավորություն է տալիս iPhone սմարթֆոնի էկրանը վերածել sat-nav-ի:

 

Ուստի վարորդն այլևս կարիք չի ունենա անընդհատ շեղվել ճանապարհից, քանի որ կկարողանա հեռախոսն ամրացնել ավտոմեքենայի վահանակի վրա ու անընդհատ տեսնել դրա վրա հայտնվող ցուցումները։

 

Հավելվածը, որը, ի դեպ, հնարավոր է անվճար ներբեռնել, աշխատում է Google Maps քարտեզային ծառայության հիմքով։ 

 

iPhone-ի նոր հավելվածը սմարթֆոնը վերածում է նավիգացիոն սարքի (տեսանյութ)